Մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի մանրամասներ նախարարությունը չի հայտնում։ Կատարվում է քննություն: