Home / Հայաստան / Բաքուն պնդում է՝ չի հետաքննելու շփման գծում միջադեպերը մինչև հայկական զորքերի դուրսբերումը

Բաքուն պնդում է՝ չի հետաքննելու շփման գծում միջադեպերը մինչև հայկական զորքերի դուրսբերումը

Ադրբեջանը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում, իսկ տեղեկությույունն այն մասին, թե Մոսկվայի ու Բաքվի միջև գոյություն ունեն ռուսական սպառազինությունների գնման հետ կապված չկարգավորված ֆինանսական հարցեր, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին «Կոմերսանտ» մոսկովյան թերթի հետ զրույցում ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ասել է նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը՝ ընդգծելով, որ Բաքվին հետաքրքրում է միայն մատակարարվող զենքի որակը։

Նա նաև պարզաբանումներ է ներկայացրել է Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ Ադրբեջանի կողմից հղված բողոքի նոտայի բովանդակության վերաբերյալ։

֊ Ի՞նչ բովանդակություն ուներ Հայաստանին սպառազինությունների մատակարարման փաստով պայմանավորված Մոսկվային հղված բողոքի նոտան։

֊ Դա նման բնույթի առաջին նոտան չէր։ Մի կողմից, Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ, մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի զենք վաճառել ցանկացած երկրի։ Նոտան պարունակում էր խնդրանք, որպեսզի Ռուսաստանը Հայաստանին զենք վաճառելիս հաշվի առնի, որ այդ սպառազինությունները չպետք է հայտնվեն բռնագրավված ադրբեջանական տարածքներում։ Նման մատակարարումներում գոյություն ունի վերջնական օգտագործողի կանոն։ Եթե վերջնական օգտագործողը լիներ Հայաստանը, ապա խնդիրը կմնար Մոսկվայի ու Երևանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում։ Երբ, սակայն, զենքը հայտնվում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, դա արդեն բոլորովին այլ հարց է։

֊ Այդ զինամթերքը ամեն դեպքում հայտնվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքում։

֊ Հենց դրանում էր կայանում նոտայի իմաստը։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, ռուսական զենքի առկայությունը օկուպացված տարածքներում զուրկ է տրամաբանությունից։ Ռուսաստանյան ԱԳՆ֊ն, ինչպես հետևում է Մոսկվայի պատասխաններից, ճիշտ է ընկալել մեր կողմից ուղարկված փաստաթղթի տոնը։

֊ Ձեր ռուսաստանցի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումների օրակարգում ի՞նչ այլ հարցեր են ներգրավվելու։

֊ Շարունակելու ենք քննարկել երկկողմ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ հայ֊ադրբեջանական հակամարտության կարգավորումը։ Ընդ որում, մենք ծրագրում ենք ուշադրությունը կենտրոնացնել «Հյուսիս֊Հարավ» ավտոմայրուղու հեռանկարների վրա՝ Հյուսիսային Եվրոպայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, իսկ հետագայում նաև Պաիստանի ու Հնդկաստանի երկաթուղիները կապելու գաղափարի։

֊ Նախագծից դուրս է մնում Հայաստանը։

֊ Երևանն ինքը պետք է որոշի, թե ինչ ձևով կարող է մասնակցել դրան։ Եթե, սակայն, համեմատենք Հայաստանի ու Ադրբեջանի երկաթուղային ու տրանսպորտային ենթակառուցվածքներըը, ապա դրանց մակարդակներն անհամատեղելի են։ Մեր երկաթուղին ընկած է մինչև Իրանի հետ սահման, իսկ մինչև տարեվերջ կառուցվելու են նաև երկաթուղային կամուրջ ու [Ադրբեջան֊Իրան] երկաթգծային հանգույց։

֊ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին։ Ինչո՞ւ ադրբեջանական ու հայաստանյան զինված ուժերի շփման գծում չի ստեղծվում օբյեկտիվ վերահսկողության մեխանիզմ։

֊ Հրադադարի ռեժիմի խախտումների զոհերի թվում ճնշող մեծամասնությունը Ադրբեջանի քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ են։ Հակառակորդի կողմից նման զոհեր ընդհանրապես չկան։ [Ադրբեջանցի բնակչությունը] բռնի վտարվել է իր դարավոր բնակավայրից միայն ադրբեջանական ազգին պատկանելության պատճառով։ Նման մեխանիզմ գործի դնելու անհրաժեշտությունն միտումնավոր կերպով օրակարգ է բերում Երևանը։ Դա տեխնիկական հարց է, որը Հայաստանին պետք է՝ հակամարտության քաղաքական ու իրավական կարգավորումից ուշադրությունը շեղելու, ստատուս քվոն պահպանելու ու ադրբեջանական տարածքների օկուպացիան շարունակելու համար։ Մենք արդեն ասել ենք, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմ հնարավոր կլիներ ներդնել հայկական զորքերի դուրսբերմանը զուգընթաց։ Նրանց՝ Ադրբեջանի տարածքը լքելուն պես միջադեպերն ընդհանրապես կվերանան, ու հետաքննելու ոչինչ էլ չի լինի։