Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։ Դեպքի մասին փրկարարներին ահազանգել են այսօր վաղ առավոտյան՝ 05։10-ի սահմաններում։
Թունավորվածներից 4-ը մանկահասակ երեխաներ են։ Տուժածներից 4-ը տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Մյուսները գտնվում են Եղվարդի բժշկական կենտրոնում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։