Այս տարի կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդը չի բավարարում դրանով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2016 թ. առաջին կիսամյակում ֆոնդի պակասուրդը կկազմի 2,9 մլն դրամ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այդ պատճառով Ֆիննախն առաջարկում է 1-ին կիսամյակի պակասուրդը լրացնել պահուստային ֆոնդի՝ 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարներից:
«Իսկ թե որտեղի՞ց են լրացնելու 2-րդ կիսամյակի պակասուրդը, դժվար է ասել: Ամբողջ տարվա համար կառավարության պահուստային ֆոնդին հատկացված է 8 մլրդ դրամ:
Նշենք, որ այս ֆոնդը նախատեսված է այնպիսի ծախսերի համար, որոնք հնարավոր չէ կանխատեսել եւ ներառել բյուջեի ծախսային այլ հոդվածներում: Օրինակ՝ տարերային աղետների հետեւանքների վերացում: Թե ինչի վրա են նախատեսել ծախսել այդ գումարը, հայտնի չէ», ֊ գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում