Ապրիլի 1-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Թե ինչ հանգամանքներում է մահացել զինծառայողը, չի պարզաբանվում: Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Նշենք, որ այսօր ժամը 12:20-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը :
Տարվա սկզբից ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի 18 զինծառայողներ են մահացել: