Ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի մեքենայով քարշակելիս շարքային Գառնիկ Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մեքենաների արանքում որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):