Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Զոհվածներից 15-ը սպաներ են, 15-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 34-ը ժամկետային պարտադիր զինծառայողներ, 11-ը՝ աշխարհազորայիններ, 2-ը՝ պահեստազորայիններ:
Այսպիսով, համաձայն պաշտոնական հաղորդագրության, մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից 77 մարդ է զոհվել: Անհայտ կորած է 1 սպա` կապիտան Արգիշտի Գաբոյանը:
Բացի դա, ՊՆ-ն հայտնում է, որ ոչ մարտական կորուստները կազմել են 15 մարդ:
«Ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.
զինծառայողներ՝ 9,
աշխարհազորայիններ՝ 2,
հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4», – նշում է ՀՀ ՊՆ-ն: