Համաշխարհային բանկի օրերս հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 76 տոկոս: Ընդ որում՝ աղքատ են համարվում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, սակայն, աղքատությունը վերջին 3 տարիներին կրճատվել է 5 տոկոսով՝ հասնելով 30-ի: Չնայած նրան, որ Ազգային վիճակագրության ծառայությունը փաստում է աղքատության կրճատման մասին, այնուամենայնիվ, 2011 թվականի համեմատությամբ Հայաստանում մեծացել է նպաստառուների թիվը, որը խոսում է աղքատության մեծացման մասին: «Հրապարակ»-ը նշում է, որ 2011 թվականին նպաստառու ընտանիքների թիվը եղել է 84 հազար, 2012-ին՝ 101 հազար, 2013-ին՝ 103 հազար, իսկ 2015-ին՝ 105 հազար 408:
«Հարց. ինչպե՞ս պատահեց, որ նպաստառուների թիվը մեծացավ…մշտապես լինում են, որ նպաստի ծրագրերում ընդգրկվելու համար համակարգ են մուտք գործում բարենպաստ դիրք ունեցողները, իսկ շատերն էլ ոչ օրինական ճանապարհով դուրս են մնում համակարգից», -գրում է օրաթերթը:
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության՝ Հայաստանում ամենից հարուստների եկամուտները վերջին 7 տարիներին աճել են 2.1 անգամ, ամենից աղքատների եկամուտները՝ նվազել: