Այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) Հայաստանի սպառողական շուկայում 1,5% գնանկում է արձանագրել։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ գնանկումն արձանագրվել է գրեթե բոլոր ապրանքային խմբերում, և միայն ծառայությունների մատուցման ոլորտում է, որ պաշտոնական վիճակագիրները 3 տոկոսանոց գնաճ են արձանագրել։
«Իհարկե, դժվար է ասել, թե ԱՎԾ-ի մասնագետները Հայաստանի այդ որ մասում են նման կտրուկ գնանկում նկատել, բայց, դե, փաստն այն է, որ գրել են։ Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ միևնույն է՝ իրենց գրածները իրականության հետ կապ չունեն, որոշել են մի անգամ էլ «լավ» թիվ գրել, որ մարդիկ ընթերցեն և մինչև մոտակա խանութը հասնելը մի փոքր ուրախանան»,- գրում է օրաթերթը։