Մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։
«Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն», – ասված է հաղորդագրության մեջ։