Մայիսի լույս 14-ի գիշերը Ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել 1995թ. ծնված զինծառայող Հովհաննես Էդուարդի Պողոսյանը, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը, պաշտոնական աղբյուրի համաձայն, պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը. «Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց)»,- ասված է հաղորդագրության մեջ: