Երեկ Արարատի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով 12-րդ դասարանի երկու աշակերտ է մահացել։ Համաձայն ոստիկանության հաղորդագրության, մայիսի 26-ին «Վերջին զանգի» արարողությունից հետո՝ ժամը 16։00-ի սահմաններում, Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան գյուղի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ՝ նույնպես 12-րդ դասարանի աշակերտներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդը և ուղևորներից մեկը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցում։
Նույն օրը՝ դարձյալ 16։00֊ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: