Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում այսօր առավոտյան գրանցված պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 11 մարդ, որոնցից 7֊ը՝ ոստիկաններ։ Եվս 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Hurriyet Daily Dews-ը։
Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինի խոսքով, պայթեցված ականապատ մեքենայի թիրախը եղել այդ պահին դրա կողքով անցնող ոստիկանական ավտոբուսը․ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, պայթյունին հաջորդել են նաև կրակոցներ։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ․ հարևան շենքերից մարդիկ տարհանվում են, իսկ տարածքը գտնվում է անվտանգության ուժերի վերահսկողության տակ։
Պայթյունի հնարավոր կազմակերպիչների մասին առայժմ չի հաղորդվում։