Չնայած Հայաստանում կարտոֆիլի առատ բերքին, ՌԴ-ից և այլ երկրներից այս տարվա մարտի 1-ից մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում մեծ քանակությամբ վաղահաս կարտոֆիլ է ներկրվել Հայաստան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ դրա հետևանքով տեղական վաղահաս կարտոֆիլի գին իջել է և դժվար է իրացվում։
«Եթե մինչև ներմուծումը 1 կգ կարտոֆիլը 230-250 դրամ էր, ապա այժմ այն վաճառվում է 120-160 դրամով», -գրում է օրաթերթը։
Վաղահաս կարտոֆիլ ներմուծողների ցանկում, ըստ «Ժողովուրդ»-ի, Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին պատկանող «Ակնաձոր» ընկերությունն է, որը այս տարի Եգիպտոսից 790․5 տոննա կարտոֆիլ է ներկրել Հայաստան։ Թերթի տեղեկություններով՝ նույն ընկերությունն այս տարվա գարնան ամիսներին նաև լոլիկ և վարունգ է ներմուծել Թուրքիայից։
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի և անվտագության պատեկան ծառայության պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 3 հազար 392 տոննա վաղահաս կարտոֆիլ, որից 2 հազար տոննան ներմուծվել է ՌԴ-ից, Եգիպտոսից՝ 790 տոննա, Իսրայելից՝ 12 տոնն, Իրանից՝ 22․6 տոննա, Նիդեռլանդներից՝ ավելի քան 22․5 տոննա, ԱՄՆ-ից՝ 300 կգ և Վրաստանից՝ 655 կգ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում