Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00։00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիս գյուղը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։
Նա նշել է, որ վնասվել են տանիքներ և լուսամուտներ:
«Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը», ֊ գրել է գյուղապետը: