Լեհաստանում վաճառվող «Զինվորի բաժին» հայատառ գրությամբ պահածոների հետ կապված Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի և առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի տվյալները: Այդ մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը», – պարզաբանել է դեսպանը:
Դեսպանը ասել է նաև, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է խնդրի հետ կապված, բայց հիմա չի շտապում որևէ բան ասել, որպեսզի «համակարգված և համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվելիք տեղեկատվությունը»:
«ՀԺ»֊ն հիշեցնում է, որ «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների մասին տեղեկատվությունը տարածել էր փաստաբան Գևորգ Գալիկյանը՝ նշելով, որ դրանք վաճառվում են Բիելսկո Բյալա քաղաքի խանութներից մեկում։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում