Երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս համայնքների բնակիչները փակել են համայնքներ տանող մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Բնակիչները պահանջել են, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան կարկուտի հասցրած վնասների չափին։
Վահրամաբերդի համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը, armlur.am կայքի հետ զրույցում ասել է, որ մարզպետարանի աշխատակիցների հետ բոլոր հարցերը քննարկել են, և որոշվել է, որ տեղադրվելու է ևս երեք կամ չորս հակակարկտային կայան։
«Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ գյուղն ունեցել է երկու հակակարկտային կայան, և կարկուտի ժամանակ երկուսն էլ գործել են», – նշում է թերթը՝ հավելելով, որ այսօր առավոտյան Շիրակի մարզպետը պետք է հանդիպի համայնքների ղեկավարների և բնակիչների հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում