Հուլիսի 17 -ին Էրեբունի համայնքում գտնվող Պարեկապահակային ծառայության շենքը գրաված «Սասնա Ծռեր» խմբվորման անդամներից Պավել Մանուկյանը տեսաուղերձ է հրապարակել:
Տեսանյութը համացանցում հրապարակվել է հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը:
Տեսաուղերձում Մանուկյանը հորդորում է մարդկանց «դուրս գալ փողոց և քայլել մեր պատրաստած հաղթանակի կամուրջով»:
«Իմ հայ ժողովուրդ, ես չգիտեմ, կա՞ մի բան, որ ունեմ ու չեմ դնում զոհասեղանին: Տղաս, ընկերներս, որոնց տղայիցս չեմ տարբերում: Կնոջիցս ու աղջկանիցս էլ լուր չունեմ: Ահա այն կամուրջը, որը խոստանում ենք ձեզ դեպի հաղթանակ: Ձեզանից թախանձագին խնդրում ենք, որ դուրս գաք փողոց և քայլեք այդ հաղթանակի կամուրջով: Բարի երթ ձեզ: Ես վստահ եմ, որ վաղը գրկախառնված կհանդիպենք մենք իրար»,- ասում է Մանուկյանը:
Տեսանյութը՝ այստեղ