հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սարի թաղի դեպքերի հետքերով մեկ անձ ձերբակալվել է

Սարի թաղի դեպքերի հետքերով մեկ անձ ձերբակալվել է

Երեկ Երևանի Սարի թաղ թաղամասում ոստիկանների և բնակիչների միջև տեղի ունեցած բախումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 1 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ձերբակալվածի անունը Հ. Թորոսյան է, նրան կասկածում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Քննչական կոմիտեի հաղրոդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ. կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, ովքեր ճանաչվել են տուժող։