Home / Հայաստան / Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդ վերցնելու, շենքեր, կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ

Կարո Եղնուկյանին մեղադրում են պատանդ վերցնելու, շենքեր, կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության  անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Այս մասին Azatutyun.am կայքի հետ զրույցում ասել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Այսօր 18:00-ին դատարանը դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Եղնուկյանին:

Նշենք, որ հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Եղնուկյանների բնակարաններում, որից հետո բերման էր ենթարկվել Եղնուկյանին ու ձերբակալել։ Մինչ այդ նա գալիս էր Խորենացի փողոց, որտեղ մարդիկ հավաքվում էին ի աջակցություն հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին: