Home / Հայաստան / Փաստաբանին թույլ չեն տալիս զբաղվել Խորենացի փողոցից բերման ենթարկվածի պաշտպանությամբ

Փաստաբանին թույլ չեն տալիս զբաղվել Խորենացի փողոցից բերման ենթարկվածի պաշտպանությամբ

Փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել հուլիսի 20-ին բերման ենթարկված քաղաքացուն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցից ոստիկանները բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ Հրայր Ազատյանին և պահել ոստիկանության Արաբկիրի բաժնում: Նրա մասին հարազատները մեկ օր ընդհանրապես լուր չեն ունեցել և միայն 2-րդ օրը նրա փաստաթղթերը պահանջելու համար ոստիկանությունից զանգահարել են Ազատյանի հարազատներին:

«Ազատյանը Արցախյան պատերազմի մասնակից է և եղել է Սեֆիլյանի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակից: Այս պահին նրան տեղափոխել են Արագածոտնի մարզի Աշտարակի բաժին, սակայն հարազատներին մինչև հիմա թույլ չեն տվել տեսակցել նրա հետ: Միայն թույլ են տվել սնունդ փոխանցել», – ասել է Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Ազատյանի հարազատները դիմել են իրենց կազմակերպություն վերջինիս պաշտպանությամբ զբաղվելու խնդրանքով, սակայն ոստիկանությունում այսօր իրեն թույլ չեն տվել հանդիպել Ազատյանի հետ և փաստաբանին շենքից դուրս են հանել, այնինչ մի քանի ժամից կլրանա բերման ենթարկվելու պահից 72 ժամը, որից հետո նրան կտանեն դատարքն և կորոշեն խափանման միջոցի հարցը, իսկ Ազատյանը չունի պաշտպան:

«Մի փոխգնդապետ մոտեցավ ինձ, ով այդպես էլ չներկայացավ: Ես ներկայացա ու ցույց տվեցի իմ փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացրեցի Ազատյանի մերձավոր ազգականի՝ քրոջ անձնագիրը, որով ապացուցվում է, որ ես իրավասուեմ Ազատյանի հետ հանդիպել և ստանալ նրա համաձայնությունը իր պաշտպանությամբ զբաղվելու համար: Սակայն փոխգնդապետը սկսեց անհասկանալի փաստաթղթեր, պայմանագիր պահանջել, որը օրենքով նախատեսված չէ: Նրանք խոչնդոտեցին իմ մասնագիտական գործունեությանը և դուրս հանեցինք շինությունից: Ես զանգահարել եմ Փաստաբանների պալատի արագ առձագանքման խմբին և օմբուդսմենի գրասենյակ ու սպասում եմ նրանց արագ արձագանքմանը»: