Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, չի նշվում է մահացածի տարիքը:
Բացի դա, նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում դարձյալ հակառակորդի կողմից արձակած կրակոցից ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը: