Ոստիկանները թույլ չեն տալիս ՊՊԾ գնդում վիրավորված «Սասնա ծռեր» խմբի երկու վիրավոր անդամներին տեսակցեն հարազատներին: Այս մասին գրում է armtimes.com կայքը:
Հիվանդանոցում տեղեկացրել են հարազատներին, որ Աշոտ Պետրոսյանն այսօր բժիշկների հսկողության ներքո պետք է լինի, սակայն վաղը կտեղափոխվի, իսկ թե ուր՝ դեռևս հայտնի չէ:
Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար հիվանդանոց է այցելել նաև «Իրավունք եվրոպա միավորում» կազմակերպությունից փաստաբան Հայարփի Սարգսյանը, ով նշել է, որ չպետք է արգելվի վիրավորին տեսակցելու իրավունքի իրականացումը և այդ հարցը կարգավորելու համար փաստաբանը դիմելու է դիմելու է ՄԻՊ-ին:
Այս պահին հիվանդանոցում վիրավորներին հսկում են դիմակավոր ոստիկանները:
Նշենք, որ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը վիրավորվել են գիշերը ոստիկանության ուժերի կողմից արձակած կրակոցներից: