հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ենիգոմշյանին ԱԱԾ են տարել, Ազատության հրապարակում հավաք է

Ենիգոմշյանին ԱԱԾ են տարել, Ազատության հրապարակում հավաք է

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից մեկը՝ Ալեք Ենիգոմշյանը, ով  վերջին օրերին Խորենացի փողոցում անցկացվող հանրահավաքների համակարգող խմբի անդամ է, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջը: Մինչ բերման ենթարկվելը Ենիգոմշյանը մարդկանց կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում, քանի որ Խորենացի փողոցից այսօր հարյուրավոր մարդկանց բերման են ենթարկել: Ոստիկանությունը տարել է նաև համակարգող խմբի մի շարք այլ անդամներին՝ Եղիշե Պետրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին:

Ամեն դեպքում, այս պահին Ազատության հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել և քննարկում է անելիքները: