«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից մեկը՝ Ալեք Ենիգոմշյանը, ով հուլիսի 27-ին բերման էր ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել է։ Նա այժմ գտնվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում, տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանը»:
Azatutyun.am կայքի հետ զրույցում Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ իր պաշտպանյալը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։
Փաստաբանի հավաստմամբ՝ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել և ինքը մարդու իրավունքների պաշտպանի հետ պատրաստվում են մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։ Թե ինչ խախտումներ են դրանք, կայքը չի մանրամասնել։