Օգոստոսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել։
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:
Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը: