Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Այս տվյալը երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
«Հայկական ժամանակ» օրաթերթն ընդգծում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է: Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։
«Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփեց առաջին կիսամյակի ցուցանիշը և գոհունակությամբ հայտնեց, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարեց նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։
Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշնեոով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել», ֊ գրում է թերթը: