Սեպտեմբերի 1-ից դասադուլ և գործադուլ սկսելու առաջարկություն է արել «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ Դասադուլն ու գործադուլը պետք է իրականացվեն ի աջակցություն բանտարկված «Սասնա ծռեր» խմբի անդամների։
Նախաձեռնությունը կոչ է անում ուսանողներին ու դպրոցականներին դասաժամերի ընթացքում մնալ տանը և այնտեղ կամ այլ վայրում սովորել դասավանդվող առարկանները։ Երեկոյան ժամերին ծրագրվում է Ազատության հրապարակում քննարկել այդ ուսումնական հաստատություններում դասադուլի վիճակը:
«Մենք ենք տերը մեր երկրի»-ին նախաձեռնում է, որ յուրաքանչյուր ֆակուլտետից պետք կազմավորվի մի խումբ, որը կհամակարգի դասադուլավորների գործողությունները:
«Հավատացեք, որ եթե մի քանի հազար մարդ միանա սեպտեմբերի 1-ից սկսած, ապա այս անհնազանդությունը կվերաածվի համազգային բնույթի գործողության և կտա իր ցանկալի արդյունքը․․․ Նման պայմաններում չեն կարողանալու որևէ մեկին պատժեն, քանի որ հարկադրված կլինեն շատերին պատժել, իսկ դա այս պայմաններում կբերի ավելի մեծ դժգոհությունների ալիքի․․․ Այս քայլերը, իրենց հերթին, բերելու են Ազատության հրապարակում մեր քանակային աճին, իսկ սեպտեմբերի 17-ին նախատեսվում է համաժողովրդական հանրահավաք՝ ինչպես որ աշխարհի տարբեր 32 քաղաքներում, այդ թվում՝ Երևանում Գյումրիում և Վանաձորում», ֊ նշված է հայտարարության մեջ: