Փաստաբան Արայիկ Պապիկյանը (լուսանկարում) չի ցանկանում հանրայնացնել իր և «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետ ունեցած առանձնազրույցը։
Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ դա խորհրդապահական զրույց է եղել և ինքը չի ցանկանում մեկնաբանել դրա բովանդակությունը։
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանի մյուս 2 փաստաբանները՝ Հայարփի Սարգսյանը և Արա Ղարագյոզյանը հայտնել էին, որ Պապիկյանն այլևս Հովհաննեսի պաշտպանը չէ։
Փաստաբանները հայտարարել են, որ Պապիկյանը փորձել է Հովհաննեսին համոզել, որպեսզի հրաժարվի իր մյուս 2 փաստաբաններից՝ հավաստիացնելով, որ նրանք իշխանությունների հետ են համագործակցում։ Հարությունյանը հրաժարվել է Պապիկյանի ծառայություններից։ Վերջինս մեզ հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել նաև փաստաբանների հայտարարությունը՝ նշելով, որ Հովհըաննես Հարությունյանի հետ ոչ մի խնդիր չունի։