հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Վանաձոր ՋԷԿ»֊ի աշխատակիցները պահանջում են 4 ամսվա չվճարված աշխատավարձը․ «Ժողովուրդ»

«Վանաձոր ՋԷԿ»֊ի աշխատակիցները պահանջում են 4 ամսվա չվճարված աշխատավարձը․ «Ժողովուրդ»

«Վանաձոր- ՋԵԿ»-ի աշխատակիցները կրկին բողոքի ցույց են կազմակերպել Լոռու մարզպետարանի բակում՝ պահանջելով 2011 թվականից չվճարված իրենց 4 ամսվա աշխատավարձերը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ մի քանի շաբաթ առաջ աշխատակցիներին հանդիպել էր Հովիկ Աբրահամյանը և խոստացել մարզպետի հետ քննարկել խնդիրը և մեկ շաբաթվա ընթացքում աշխատակիցներին պատասխանել։ Սակայն մի քանի շաբաթ ոչ մի պատասխան չստանալուց հետո մարդիկ կրկին դուրս են եկել փողոց։

Մարզպետարանի բակում հավաքված աշխատակիցները մարզպետին խնդրել են կառավարությունից տեղեկանալ իրենց աշխատավարձերի ճակատագրի մասին։

«Բոլոր օրինական քայլերով իրենց բողոքն արտահայտած ու արդյունքի չհասած աշխատակիցները պատրաստվում են միանալ «Նաիրիտի» աշխատակիցներին ու բողոքի ցույցեր իրականացնել արդեն Երևանում ՝ կառավարության շենքի դիմաց՝ հույս ունենալով հանդիպել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Հանդիպում կազմակերպելու խնդրանքով ցուցարարները դիմեցին նաև մարզպետին, ով, սակայն, մերժեց՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկ անգամ ինքը նման հանդիպում կազմակերպել է, սակայն աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են ներկայանալ հանդիպմանը»,- գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նշենք, որ «Վանաձոր ՋԵԿ»֊ը մինչ օրս ավելի քան 150 աշխատակցի չի վճարել մոտ 130 մլն դրամ աշխատավարձի գումարը։

Աշխատակիցները նաև դիմել են դատարան, որը բավարարել է նրանց հայցը և պարտավորեցրել գործարանին վճարել աշխատակիցների աշխատավարձերն ու տուգանքները։ Սակայն դատարանի որոշումից հետո էլ գործարանը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարները։