Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, զոհվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1997 թվականին ծնված Արման Ղանդիլյանը։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, երիտասարդ զինվորը մահացել է «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում»։
Սեպտեմբերի 5-ին զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել Հայաստանի զինված ուժերում։ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ենթասպա Գեղամ Եղիազարյանի դին հայտնաբերվել էր մարտական դիրք տանող ճանապարհին գտնվող ժայռի տակ։
Եվս մեկ դեպք էր գրանցվել սեպտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում։ Զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած հանգամանքներում: Զինվորի մահվանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, թե նա զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից, սակայն հետագայում այդ վարկածը հերքել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 30-ին safesoldiers.am կայքը ներկայացրել էր 2010 – 2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը։
Մանրամասները՝ այստեղ