Հայաստանում հանրակրթական դպրոցներ է հաճախում 364 հազար 398 աշակերտ։ Այս տվյալը զետեղված է «Հայաստանի սոցիալական վիճակը 2015 թվականին» վերնագրով Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած հաշվետվության մեջ։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ դա Հայաստանում ապրող երեխաների թվի (2011 թվականի մարդահամարով) 86.4 տոկսն է։
«Հայաստանում առկա երեխաների թվի 13.6 տոկոսը դպրոց չի հաճախում։ Այս երևույթը երկու բացատրություն կարող է ունենալ՝ երեխաները սոցիալական պայմաններից ելնելով դպրոց չեն հաճախում կամ էլ պարզապես մարդահամարի պահին նրանք Հայաստանում են բնակվել, իսկ այս տարի ՝ ԱՎԾ֊ի հաշվետվությունը կազմելիս, նրանք այլևս իրենց ընտանիքների հետ արտագաղթած են եղել», ֊ գրում է օրաթերթը։