Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) աշխատակիցներն արդեն 8 ամիս է աշխատավարձ չեն ստացել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՋՕԸ-ի աշխատակիցների աշխատավարձերը գոյանում են 2 աղբյուրից՝ պետական բյուջեի հատկացումներից և մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիների մուծած վարձավճարներից։
Թերթի հետ զրույցում աշխատակիցները պատմել են, որ իրենք կատարել են իրենց պարտականությունները և Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր են մատակարարել, սակայն իրենք գումարներն այդպես էլ չեն ստացել։
«Ընկերության աշխատողները ոռոգման ջրի վարձերը հավաքագրում են։ Նրանց ասելով՝ ոռոգման վարձերի գումարների ամենամեծ հավաքագրումը լինում է տարեվերջին, երբ գյուղացիներն իրենց աճեցրած բերքի իրացումն ավարտած են լինում։ Ոռոգման ընկերության աշխատակիցների ներկայացմամբ՝ պետական բյուջեից Նոյեմբերյանի ՋՕԸ-ին անհրաժեշտ ֆինանսական հատկացումները չեն արվել, ինչի պատճառով իրենք անմխիթար վիճակում են հայտնվել», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում