Home / Հայաստան / Սևանի քաղաքապետին բերման են ենթարկել հարցաքննության համար․ news.am

Սևանի քաղաքապետին բերման են ենթարկել հարցաքննության համար․ news.am

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին այսօր բերման է ենթարկվել, գրում է NEWS.am֊ը։ Կայքի փոխանցմամբ՝ քաղաքապետը գտնվում է Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում և հարցաքննվում է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված քրեական գործի շրջանակներում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ստորգետնյա խողովակները վաճառվել են քաղաքապետի գիտությամբ։ Ղուկասյանին երեկ հարցաքննության էին կանչել, նա չէր ներկայացել, որից հետո քաղաքապետին ստիպված բերման են ենթարկել։

Ղուկասյանին հարցաքննության կանչելը տեղի է ունենում քաղաքապետի պաշտոնի համար ծավալված ընտրական պայքարի ֆոնին։ Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում իշխանությունը չի սատարում գործող քաղաքապետին, ով Հանրապետական կուսակցության անդամ է։ Քաղաքապետի պաշտոնի համար Ղուկասյանի հետ պայքարում է Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է իշխանությունը։ Եվս մեկ թեկնածուն անկուսակցական Արա Սմբատյանն է։