Երեկ աշխատանքի գնալիս ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին՝ 24-ամյա Կարեն Հակոբյանը: Այս մասին A1plus.am-ի հետ զրույցում ասել է Կարեն Հակոբյանի քույրը՝ Զարուհի Հակոբյանը։
Հակոբյանի քույրը տեղեկացրել է, որ եղբայրն աշխատանքից տուն է վերադարձել, ճաշել է և այնուհետև դուրս եկել տնից՝ կրկին աշխատավայր գնալու համար, սակայն այդպես էլ չի հասել աշխատավայր։
Քրոջ խոսքով՝ մինչև ժամը 23։00-ն իրենք փնտրել են եղբորը, որից հետո Կարենն անծանոթ համարից զանգահարել և տեղեկացրել է, որ իրեն ձերբակալել են:
Վերջինս այժմ գտնվում է «Էրեբունի» ձերբակալվածների պահման վայրում, սակայն, կայքի փոխանցմամբ, դեռ պարզ չէ, թե ինչ հիմքերով են ձերբակալել Հակոբյանին:
Քույրը համոզված է, որ եղբորը ձերբակալել են, քանի որ իրենց հայրը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից է։