Այսօր՝ հոկտեմբերի 4-ին՝ 02:40-ի սահմաններում, Կիևյան կամրջից պայմանագրային զինծառայող, շարքային 29-ամյա Վ. Հ.-ն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, ցանկացել է ինքնասպանություն գործել`փորձելով նետվել կամրջից: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ զինծառայողը գտնվել է հոգեբանական ծանր վիճակում։
Ըստ աղբյուրի՝ զիծառայողին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն և նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: