Այսօր առավոտյան՝ 08։30-ի սահմաններում, ղարաբաղա֊ադրբեջանական զորքերի շփման գծում հրազենային վիրավորում է ստացել 20֊ամյա զինծառայող Հայկ Լևոնի Համբարձումյանը։ Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը, զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կողմից արձակած կրակոցից հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Այլ մանրամասներ հայտնի չեն հաղորդվում։