Հայաստանում հարկերի հավաքագրման այն ցուցանիշը, որը ներկայացվում է պաշտոնապես, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Թերթը նշում է, որ իրականում հարկային եկամուտներն ավելի քիչ են, և դրանցում ներառված են գերավճարներ։
«Այսինքն, անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել։ Դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հետագայում կանխավճարի չափով հարկեր չեն վճարելու։ Ըստ որոշ հաշվարկների, այդ կանխավճարների ընդհանուր գումարը կազմում է մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Այլ կերպ ասած, տարին ամփոփելուց հետո կարող է ստացվել, որ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են ոչ թե 70-75 միւիարդ դրամով, ինչպես կանխատեսում է կառավարությունը, այլ ավելի շատ, ասենք 110-130 միլիաոդ դրամով»,– նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում