Այսօր առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հարավում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորումներից մահացել է զինծառայող, 19-ամյա Վահագն Գագիկի Վիրաբյանը։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները և պարզվել է, թե ում է եղել այն ամրակցված»։
Քննչական կոմիտեն նշում է, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրի լրացուցիչ։