Մոտ 7 ամիս առաջ՝ ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ ծանր վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանն այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին գրում է Yerkir.am-ը։
Զինվորի մահվան լուրը հաստատել է «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- կայքի հետ զրույցում ասել է Ասատուրյանը։