Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու դատապարտյալ դանակահարել են իրար, նրանց վիճակը ծանր է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ դանակահարության պատճառը։
Թերթի փոխանցմամբ՝ դեռևս երեկ վաղ առավոտվանից «Նուբարաշեն»-ում տեսակցությունները սահմանափակ են եղել: Դատապարտյալներից շատերին, այդ թվում՝ միջադեպի մասնակիցներին, ընդհանրապես արգելել են որևէ մեկի հետ խոսել:
«Ըստ երևույթին՝ ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, և օրն ավարտվել է դանակահարությամբ»,-գրում է թերթը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից հաստատել են լուրը, սակայն որևէ տեղեկատվություն չեն տրամադրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում