հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հայաստանում նույնասեռական անձանց արգելվում դառնալ արյան դոնոր․ LGBTnews․am

Հայաստանում նույնասեռական անձանց արգելվում դառնալ արյան դոնոր․ LGBTnews․am

Ըստ Առողջապահության նախարարի 2013-ին արձակած հրամանի՝ «արվամոլները» արյան դոնոր չեն կարող դառնալ, քանի որ պատկանում են ռիսկային խմբին։ Համաձայն Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի՝ դա պայմանավորված է աշխարհում նույնասեռականների շրջանում ՄԻԱՎ-ի վարակակրության բարձր տարածվածությամբ:Այս մասին գրում է LGBTnews.am-ը։

Կայքը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարությանը պարզելու՝ ի՞նչ պատճառով են նույնասեռականները դիտարկվել իբրև ռիսկային խումբ, ինչո՞ւ է հրամանում օգտագործված «արվամոլ» ձևակերպումը և ինչպե՞ս են բուժհաստատությունները պարզում արյան պոտենցիալ դոնորների սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։

Ըստ էության՝ Առողջապահության նախարարության պատասխան գրության մեջ հարցերից ոչ մեկին հստակ պատասխան չի տրվել։ Գրության սկզբում նախ հերքվել է, որ կա նման խոչընդոտ, հետո, այնուամենայնիվ, հաստատվել է։ Նախարարությունընշել է, որ ներկայումս հայաստանյան արյան ծառայությունը քննարկում է նույնասեռականներից արյունատվություն կատարելու խնդրի վերաբերյալ հնարավոր փոփոխություներ կատարելու հարցը՝ նպատակ ունենալով ապագայում շեշտադրում կատարել ոչ թե ինքնին նույնասեռական լինելու փաստին, այլ տվյալ անձի վարքագծին։

«Նույնասեռական հանդիսանալն արյան դոնոր հանդիսանալու խոչընդոտ չէ, սակայն նույնասեռական անձինք պատկանում են ռիսկային խմբին, ինչը պայմանավորված է աշխարհում նույնասեռականների շրջանում ՄԻԱՎ-ի վարակակրության բարձր տարածվածությամբ», – գրված է Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, «Պրոֆեսոր Ռ. Ցոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի գրության մեջ։

«Հարցը, թե ինչպես են բուժաշխատողները պարզում արյան պոտենցիալ դոնորների սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը, կամ նույն կենսաբանական սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը հոմոֆոբ հասարակությունում, որտեղ մարդիկ հիմնականում խնամքով թաքցնում են այդ հանգամանքները՝ մնում է չպարզաբանված», – գրում է կայքը։

Ինչ վերաբերվում է Առողջապահության նախարարության այն դիտարկմանը, որ նույնասեռականների շրջանում ՄԻԱՎ-ի վարակակրության բարձր տարածվածություն կա, LGBTnews-ը ընդգծում է, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տվայլներով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի ընդամենը 2,8%-ն է փոխանցվում հոմոսեքսուալ ճանապարհով: