Այսօր առավոտից Արարատի մարզի Դվին, Նորաշեն, Այգեստան և մի շարք այլ համայնքներից դեպի Երևան եկող երթուղային ավտոբուսները չեն գործել։
Դվինի բնակիչներից մեկը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ երթուղայինի վարորդները մարդկանց ասել են, թե մեքենաները տեխնիկական խնդիրներ ունեն։
Նրանց խոսքով՝ երթուղայինները չունեն փակ կայանատեղեր կամ ավտոտնակներ և այդ պատճառով էլ ավտոբուսները գիշերը բաց երկնքի տակ են կայանում։ Անցած գիշերվա ընթացքում սաստիկ ցուրտ է եղել (-20 ֊ -22) և, վարորդների խոսքով, մեքենաներն այժմ «նա խոդու» չեն։
Այս պահին համայնքների կանգառներում ուսանողներ են կուտակված։
Որոշ մարդիկ Երևան են հասել իրենց կամ ծանոթների մեքենաներով։ Մյուսները փորձում են Արտաշատ հասնել և այնտեղի սակավաթիվ երթուղայիններով Երևան գալ։