Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է այնտեղ բնակվող կնոջ՝ 45-ամյա ուսուցիչ Մարինե Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում և նրա երկու անչափահաս երեխաների դիակները։ Այս մասին Epress.am-ին հետ զրույցում հայտնել են Սպիտակի քաղաքապետարանից։
Մեր տեղեկություններով՝ ընտանիքը ապրել է վարձով բնակարանում, կինը ամուսնալուծված է եղել։ Նա պայքարել է ամուսնուց ալիմենտներ ստանալու համար։
ArmLur.am կայքի փոխանցմամբ՝ իրավապահներն այս պահին քննարկում են դեռևս միակ վարկածը՝ կինը խեղդամահ է արել իր երկու աղջիկ երեխաներին՝ 5 և 7 տարեկան, ապա՝ ինքնասպան եղել:
«Տանը ո՛չ հրդեհ է եղել, ո՛չ գազի արտահոսք»,-նշում է կայքը։