«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախորդ շաբաթ ներկայացրել է «Կանանց պայքարը․ հանուն արդար դատաքննության» տեսաֆիլմը։ Այն պատմում է բռնության ենթարկված կամ սպանված 7 կանանց մասին։ Կոալիցիան ֆիլմը նվիրվում է ընտանեկան բռնության ենթարկված բոլոր կանանց։
Հեղինակներ՝ լրագրող Թեհմինե Ենոքյան և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հունվարի 19-ին, ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում։