հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Ին՞չ է քաղաքական արվեստը. Վարդան Ջալոյան

Ին՞չ է քաղաքական արվեստը. Վարդան Ջալոյան

Մշակութաբան Վարդան Ջալոյանը՝ քաղաքական արվեստի մասին։ Տեսանյութը՝ Actv.am-ի։

Քաղաքական արվեստը արվեստգետի պատասխանատվությունն է: Էսթետիկական պատասխանատվություն առաջին հերթին: Հիմա շատ դժվար է էսթետիկական արվեստ անելը: Հենց էսթետիկական արվեստն է քաղաքական, որովհետև մարտահրավերների պատասխանը այդպիսին է: Ինչպես մտածել քաղաքականը, որ լինի էսթետիկական: Այսինքն լինի ճաշակ, ընտրություն: Թող որ վատ ճաշակ: Էսթետիկական ընտրությունը մեզ հնարավորություն է տալիս քննադատաբար վերաբերվել քաղաքական գործիչներին, ստեղծագործական ընտրություն կատարել: Ինչո՞ւ են վատ քաղաքական գործիչները: Նրանք առաջարկում են կոնֆորմիզմ. լավ չի լինի: Ես ուտոպիստական հեռանկար եմ առաջարկում. լավ կլինի: Ինչո՞ւ. որովհետև մարդիկ լավ են և ձգտում են ավելի լավ լինել: Արվեստը և գրականությունը ցույց են տալիս մարդկանց ձգտումը դեպի լավը: Մեր մեջ չկա այդ լավը, այն պետք է հայտնագործենք: