Գյումրիի բնակիչներից մեկի մոտ ցրտահարության հետևանքով գանգրենա է առաջացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա թոշակառու է։ Epress.am–ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Նահապետյանը նշել է, որ քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է անդամահատել նրա ոտքերն ու ձեռքի մատները։
Բժշկի փոխանցմամբ՝ չնայած կյանքին սպառնացող վտանգին, քաղաքացին առայժմ հրաժարվել է անդամահատությունից։