Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ զորամասից մեկում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական քննության, «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց» է եղել։ Այս մասին գրում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ երեկ Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել էր: Նա տեղափոխվել էին զորամասի բուժկետ, որտեղ վերջինիս մոտ գրանցվել էր կենսաբանական մահ: