Home / Մեդիա / #occupyairports. Համերաշխություն Թրամփի արգելքից տուժածների հետ

#occupyairports. Համերաշխություն Թրամփի արգելքից տուժածների հետ

Այն պահից, երբ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, երդվելով ծառայել ամերիկացիներին, նա արդեն հասցրել է բազմաթիվ հակասական «գործադիր որոշումներ» ընդունել: Այդ որոշումների թվում է ԱՄՆ հարավային սահմանին պատ կառուցելը՝ կանխելու համար Մեքսիկայից ներգաղթյալների մուտքը, փակել մի շարք հիմնադրամներ, որոնք աշխատում են կանանց բռնությունից պաշտպանելու ուղղությամբ, բնապահպանության ոլորտներում և այլն: Ամենամեծ արձագանքն առաջացրեց ուրբաթ՝ հունվարի 27-ին, Թրամփի գործադիր որոշումը, համաձայն որի հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող 5 երկրներից (Սիրիա, Իրաք, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն) մարդիկ ժամանակավորապես չեն կարող մուտք գործել ԱՄՆ՝ նույնիսկ եթե ունեն գործող վիզաներ կամ «Գրին քարտ»:

Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ նախագահի գործադիր որոշումները օրենքի ուժ չունեն: Դրանք կարող են չեղյալ համարվել, եթե օրենսդիր մարմնի (Կոնգրեսի) 75 տոկոսը դեմ քվեարկի դրանց: Մահմեդականների մուտքն արգելելու մասին Թրամփի որոշումն արդեն բողոքարկվել է դատարանում՝ երկու իրաքցի փախստականների կողմից: Նյու Յորքի դաշնային դատարանը բավարարել է հայցը՝ նշելով, որ նախահագի որոշումից առաջ ԱՄՆ֊ից ժամանած մարդիկ չեն կարող արտաքսվել երկրից: Դրանից հետո նմանատիպ մի շարք հայցեր են բերվել ԱՄՆ այլ դատարաններ ևս:

Դատարաններից բացի՝ մարդիկ պայքարում են նաև օդանավակայաններում՝ բողոքի ակցիաներ անցկացնելով ի համերաշխություն վերոնշյալ երկրներից ժամանած անձանց: Բողոքի ակցիաները համակարգելու համար ստեղծվել է occupyairports.com կայքը, որում նշված են օդանավակայանները, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացվում:

«Փախստականները բարով են եկել», «Բարի գալուստ Ամերիկա» վանկարկումներով բողոքին միացած մարդիկ օդանավակայաններում դիմավորում են ժամանածներին:

https://twitter.com/WestParkGuy/status/825803779161325569

 

https://twitter.com/MattSmith660/status/825902005977759744

Twitter-ում բողոքի ակցիաների տեսանյութերն ու նկարները տարածվում են #NoBanNoWall, #Occupyairports հեշթեգներով:

https://twitter.com/WWDaleDo/status/825794797130698752