Կառավարությունը առաջարկում է «Ճարտարապետական գործունեության մասին» նոր օրենք ընդունել։ Օրենքի նախագիծն այսօր ԱԺ֊ում ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
Ըստ օրենքի նախագծի, ստեղծվելու է ճարտարապետներին արտոնագրի տրման, հավատարմագրման, արտոնագրի կասեցման և դադարեցման, որակավորման քննությունների կազմակերպման գործառույթներ ունեցող նոր մարմին՝ Ճարտարապետների պալատ անվանումով։ Պալատը ունենալու է նաև իր ճարտապետական դպրոցը։
Նարեկ Սարգսյանը բացատրել է, որ Պալատը Ճարտարապետների միության իրավահաջորդն է։ Այն այլևս հասարակական կազմակերպություն չի լինելու, բովանդակային մասով նման է շատ Փաստաբանների պալատին, բայց իրավական մասով դատական հաշտարարի և սնանկացման կառավարիչների ինստիտուտին է նման, այսինքն՝ ինքնակարգավորվող կազմակերպություն է։
Ճարտարապետների պալատը ունենալու է պատժամիջոցներ անբարեխիղճ, սխալ գործունեություններ կատարած ճարտարապետների համար։
«Այս օրենքով ճարտապարետը պետք է ստաժ ունենա, ստաժից հետո քննություն պետք է հանձնի։ Այս օրենքում նա ունի նաև դասեր՝ արտոնագրի տարբեր դասեր, թե ինչ կարգի կառույցներ ինքը կարող է նախագծել», ֊ ասել է Նարեկ Սարգսյանը։
Նոր օրենքի նախագիծը՝ այստեղ